Ախտորոշում
ՄՌՏ, թե` ՀՏ, ո՞րն է գերադասելի. ultraimaging.am
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) լայն տարածում գտած ախտորոշման տարբերակներ են: Կախված այն բանից, թե ինչ մեթոդի հիման վրա է իրականացվում հետազոտությունը, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:
ՀՏ-ն, կիրառելով ռենտգենյան ճառագայթում, հիմնված է օրգանիզմի հյուսվածքների կողմից վերջինիս կլանման հատկության վրա, ընդ որում, կլանման աստիճանը պայմանավորված է այս կամ այն հյուսվածքի խտությամբ: Համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ հետազոտվող շրջանի վրա ազդում է ռենտգենյան ճառագայթների ուղղորդված խուրձը: Անցնելով հյուսվածքների միջով՝ այս ճառագայթները կլանվում են վերջիններիս կողմից, որն էլ արտացոլվում է նկարների վրա: Արդյունքների համակարգչային մշակումը հնարավորություն է տալիս ստանալ բավականին տեղեկատվական պատկերներ, ինչպես նաև կառուցել հետազոտվող շրջանի եռաչափ մոդելները:
ՄՌՏ-ն, ի տարբերություն ՀՏ-ի, կիրառում է մագնիսական դաշտ, որի ազդեցությամբ հետազոտվողի մարմնում ջրածնի ատոմները փոխում են իրենց դիրքը: Տվիչները որսում են այդ փոփոխությունները, իսկ համակարգչային ծրագիրը՝ ստացված տվյալների հիման վրա, ձևավորում է հետազոտվող շրջանի պատկերը:
Այսպիսով, ՀՏ-ի և ՄՌՏ-ի միջև տարբերությունը կայանում է հետևյալում.
- Նյութի վիճակի մասին տրամադրվող պատկերացմամբ (ՀՏ-ն տեղեկատվություն է տալիս ֆիզիկական վիճակի մասին, ՄՌՏ-ն՝ քիմիական),
- Հիվանդի օրգանիզմի վրա ազդեցությամբ. ՄՌՏ-ն, ի տարբերություն ՀՏ-ի, անվտանգ է, քանի որ կիրառում է իոնիզացնող ճառագայթում,
- Գործողության տևողությամբ. ՀՏ տևում է մոտավորապես 5-10 րոպե, իսկ ՄՌՏ-ն՝ եռակի անգամ շատ,
- Մեթոդի հնարավորություններով. ՀՏ-ն առավել հստակ է վիզուալիզացնում ոսկրային հյուսվածքները, իսկ ՄՌՏ-ն՝ փափուկ հյուսվածքներն ու ներքին օրգանները:
ՀՏ կիրառման ժամանակ բժիշկը հնարավորություն ունի ուսումնասիրել հյուսվածքների ռենտգենյան խտությունը, որը փոփոխվում է տարբեր ախտաբանությունների ժամանակ: ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս վիզուալ գնահատել օրգանների և հյուսվածքների վիճակը:
Այս երկու մեթոդները ոչ միջամտական են, այսինքն, հետազոտության ընթացքում պացիենտի մոտ որևէ վնասվածք չի առաջանում (ի տարբերություն այնպիսի եղանակների, ինչպիսին է պունկցիան):
Ո՞րն է նախընտրելի. ՀՏ, թե` ՄՌՏ
ՄՌՏ-ն առավել շատ ախտորոշիչ տեղեկատվություն է ապահովում հետևյալ դեպքերում.
- գլխուղեղում օջախային և տարածուն ախտահարումներ հայտնաբերելիս,
- ողնուղեղի ախտաբանությունների ժամանակ,
- աճառային հյուսվածքի հիվանդությունների ժամանակ,
- ուռուցքների հայտնաբերման դեպքում,
- ցրված սկլերոզի և կաթվածների ախտորոշման նպատակով,
- ողնաշարի հիվանդությունների ժամանակ,
- ուռուցքային հիվանդության փուլի որոշման նպատակով,
- հիպոֆիզի հիվանդությունների հայտնաբերման նպատակով,
- կապանների, հոդերի և մկանների ախտաբանությունների ախտորոշման նպատակով:
ՄՌՏ նշանակվում է նաև այն դեպքերում, երբ պացիենտին ցուցված է ՀՏ-ախտորոշում կոնտրաստ նյութի ներմուծմամբ, սակայն հիվանդի մոտ առկա է յոդի նկատմամբ անընկալունակություն: ՄՌՏ հետազոտության ժամանակ յոդի փոխարեն կիրառվում է նյութ, որի հիմքում ընկած է գադոլինիումը:
ՀՏ-ն հետազոտություն իրականացվում է հետևյալ դեպքերում.
- գանգուղեղային վնասվածքների ժամանակ, երբ առկա է գլխուղեղի վնասման կասկած,
- ուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ,
- դիմային կմախքի, ծնոտային ապարատի, գանգի հիմի ոսկրերի և քունքոսկրերի, ինչպես նաև ատամների ախտահարումների ժամանակ,
- վահանաձև գեղձի ախտաբանությունների ժամանակ,
- օտիտների և սինուսիտների դեպքում,
- անոթների անևրիզմաների և աթերոսկլերոզի ժամանակ,
- միջողնային սկավառակների ճողվածքների, սկոլիոզի, օստեոպորոզի դեպքում,
- կրծքավանդակի և միջնորմի օրգանների ախտաբանությունների դեպքում,
- ստամոքսաղիքային ուղու օրգանների ախտաբանությունների ժամանակ,
- օրգանիզմում մետաղական կամ էլեկտրոնային իմպլանտներ ունեցող հիվանդների ախտորոշման անհրաժեշտության դեպքում (ի տարբերություն ՄՌՏ-ի, ՀՏ-ն չի կարող վնասել կամ տեղաշարժել իմպլանտացված սարքավորումները),
- ծանր ձևի կլաուստրոֆոբիայով, արտահայտված ցավային համախտանիշով, հոգեկան խանգարումներով, ինչպես նաև կենսական ֆունկցիաների խանգարմամբ և կենսագործունեության պահպանման նպատակով պացիենտի (ում օրգանիզմի կենսագործունեությունն ապահովվում է միացված սարքերի օգնությամբ) հետազոտության իրականացման անհրաժեշտության դեպքում:
Խորհուրդ չի տրվում ՀՏ հետազոտություն կատարել երեխաների մոտ՝ հաշվի առնելով աճող օրգանիզմի վրա ռենտգենյան ճառագայթների բացասական ազդեցությունը:
Հղիներին խորհուրդ չի տրվում իրականացնել ինչպես ՄՌՏ, այնպես էլ` ՀՏ, հատկապես առաջին եռամսյակում: Սակայն, այս առումով ՄՌՏ-ն առավել գերադասելի է, քանի որ մագնիսական դաշտի բացասական ազդեցությունը պտղի վրա որոշ չափով ավելի քիչ է, քան ռենտգենյան ճառագայթներինը
Որոշ դեպքերում բժիշկները ստիպված են կիրառել և՛ ՀՏ, և՛ ՄՌՏ՝ ախտորոշման հստակեցման և ճիշտ տարբերակման նպատակով:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն